Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրո-2020. Իսպանիայի հավաքականի հաղթանակը

Եվրո-2020. Իսպանիայի հավաքականի հաղթանակը
08.06.2019 | 21:17

Եվրոպայի 2020-ի առաջնության ընտրական փուլի F խմբում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվեց Ֆարերյան կղզիներին: Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները մրցակցին հաղթեցին 4:1 հաշվով: Իսպանացիների կազմում գոլ խփեցին Սերխիո Ռամոսը, Խեսուս Նավասը, Գայան, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց տանտերերի ֆուտբոլիստ Գեթսոնը: Սա Իսպանիայի ընտրանու խմբում 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Էնրիկեի թիմը 9 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ